երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Քիսինջերն իր վերջին հարցազրույցում խոսել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին

Քիսինջերն իր վերջին հարցազրույցում խոսել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծում էր, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման համար երկու պետությունների ստեղծումը չի երաշխավորում այն, ինչը տեսնում ենք վերջին շրջանում, չի կրկնվի, գրում է Politico-ն։

Politico-ն հոդվածի սկզբում նշում է, որ հարցազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին:

Հիշեցնենք, որ Քիսինջերի մահվան մասին հայտնի է դարձել նոյեմբերի 29-ին։ Նշենք, որ նախկին պետքարտուղարը ԱՄՆ ամենաազդեցիկ քաղաքական դեմքերից մեկն էր, որը նշանակալից հետք թողնեց դիվանագիտության պատմության մեջ։

«Երկու պետությունների ստեղծման որոշումը չի երաշխավորում, որ այն, ինչ տեսանք վերջին շաբաթների ընթացքում, չի կրկնվի։ Կարծում եմ, որ Արևմտյան ափը պետք է փոխանցել Հորդանանի վերահսկողությանը, այլ ոչ թե ձգտել երկու պետությունների ստեղծմանը, որի արդյունքում այդ երկու տարածքներից մեկը վճռական կլինի ջախջախել Իսրայելին»,- կարծում էր Քիսինջերը:

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ից ավելի ակտիվ գործողություններ են պահանջվում՝ կանխելու համար հակամարտության շարունակությունը։

  • Կիսվել: