ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քաթարը հակամարտության սրման հարցում մեղադրում է Իսրայելին

Քաթարը հակամարտության սրման հարցում մեղադրում է Իսրայելին

Քաթարը մտահոգություն է հայտնում Գազայի հատվածում իրավիճակի սրման կապակցությամբ, ինչպես նաև կողմերին կոչ է անում դադարեցնել էսկալացիան և առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին հայտարարել է Քաթարի ԱԳՆ-ն։

«Արտաքին գործերի նախարարությունը համարում է, որ լարվածության սրման պատասխանատվությունը բացառապես Իսրայելինն է, քանի որ իրավիճակի սրումը պայմանավորված է Պաղեստինի ժողովրդի իրավունքների շարունակական խախտումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելին պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։

 

  • Կիսվել: