շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Քաղաքական թատրոն». Իսրայելը՝ ՄԱԿ-ի պաղեստինյան բանաձևի մասին

«Քաղաքական թատրոն». Իսրայելը՝ ՄԱԿ-ի պաղեստինյան բանաձևի մասին

Իսրայելը մերժել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևը` այն համարելով «հիմարության շքերթ» և «քաղաքական թատրոն»: Այս մասին ասված է Իսրայելի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Փաստաթղթում, մասնավորապես, նշված է. «Իսրայելը մերժում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի խեղաթյուրված և իրականությունից կտրված որոշումը և շնորհակալություն է հայտնում աշխարհի առաջատար երկրներին, որոնք չեն միացել հիմարության շքերթին, որն այսօր տեղի է ունեցել Նյու Յորքում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ում ընդունվել է Իսրայելի դեմ Պաղեստինի առաջին բանաձևը։ Իսրայելից պահանջվում է փոխհատուցել պատճառված վնասը, վերադարձնել հողերը, անշարժ գույքը և ակտիվները, ինչպես նաև թույլ տալ տեղահանված պաղեստինցիներին վերադառնալ իրենց տները:

  • Կիսվել: