հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քաբուլում պայթյունների զոհերի թիվը հասել Է 170 մարդու

Քաբուլում պայթյունների զոհերի թիվը հասել Է 170 մարդու

Քաբուլի օդանավակայանում իրականացված պայթյունների զոհերի թիվն ավելացել Է՝ հասնելով 170-ի: Այդ մասին հաղորդում Է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը:

Ավելի վաղ առողջապահության նախարարության աղբյուրները ՌԻԱ Նովոստիին հաղորդել Էին 110 զոհվածի եւ 1338 տուժածի մասին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժել Է շուրջ 200 մարդ:

Առնվազն 18 ամերիկացի զինծառայողներ են տուժել Քաբուլի օդանավակայանի պայթյունների հետեւանքով, հաղորդել Է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 13 զոհված ամերիկացի զինվորականների մասին:

  • Կիսվել: