ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քաբուլում պայթյուն է որոտացել․ կան զոհեր և վիրավորներ

Քաբուլում պայթյուն է որոտացել․ կան զոհեր և վիրավորներ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արևմուտքում պայթյուն է որոտացել, կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում էՌիա Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Պայթյունը գրանցվել է Պուլի-Սոհտա շրջանում... Մահացածների մարմիններն ու վիրավորներին շտապօգնության հիվանդանոց են տեղափոխում ոստիկանական մեքենաներով», - մանրամասնել են աղբյուրները՝ նշելով, որ այդ շրջանում հիմնականում շիաներ են ապրում:
 
Խորհրդարանի նախկին պատգամավոր Ալիշեր Շահերն էլ ասել է, որ մահացել է 12 մարդ, 28-ը` վիրավորվել:
Որևէ խմբավորում դեռ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։

  • Կիսվել: