հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանն արձագանքել է Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունին

Իրանն արձագանքել է Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը, գրում է parstoday.com-ը:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն դատապարտել է Աֆղանստանի անպաշտպան ժողովրդի դեմ ուղղված ցանկացած տեսակի ահաբեկչական գործողություն, որի թիրախում հայտնվում են կանայք, տղամարդիկ, երիտասարդները և անչափահասները:

Խաթիբզադեն հույս է հայտնել, որ Քաբուլում հնարավորինս շուտ կձևավորվի համապարփակ կառավարություն և պատասխանատու կառույցները պատասխանատվություն կստանձնեն  մարդկանց կյանքի և ունեցվածքի պաշտպանության համար:

Հինգշաբթի երեկոյան Քաբուլի օդանավակայանի  և  Բարոն հյուրանոցում տեղի ունեցած երկու հզոր պայթյունների հետևանքով, զոհվել է առնվազն 103 մարդ, 150 -ը վիրավորվել են:

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հինգշաբթի օրը Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: