չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Քաբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

Քաբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

Այսօր կեսօրին Քաբուլի կենտրոնում՝ Շահր-ե Նաու շրջանում, հզոր պայթյուն է որոտացել, տեղեկացնում է Al-Arabiya-ն:
 
Նշվում է, որ Աֆղանստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Աբդուլա Մատինա Կանին հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների, միջադեպի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
 
Նա խոստացել է հստակ տեղեկություններ տրամադրել ավելի ուշ, իսկ մինչ այս պահը պայթյունի պատճառը դեռ անհայտ է:

  • Կիսվել: