ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պուտինը Ժապարովին է հանձնել պատվո շքանշան եւ ղրղըզերեն ողջունել է պատվո պահակախմբին

Պուտինը Ժապարովին է հանձնել պատվո շքանշան եւ ղրղըզերեն ողջունել է պատվո պահակախմբին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղըզստան այցի շրջանակում երկրի նախագահ Սադիր Ժապարովին է հանձնել պատվո շքանշան, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռուսաստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բիշքեկ։ Նա նաեւ կմասնակցի ԱՊՀ գագաթաժողովին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 13-ին։

Հինգշաբթի Բիշքեկում տեղի են ունեցել ռուս-ղրղըզական բանակցություններ։ Երկու նախագահների հանդիպման շրջանակում տեղի է ունեցել Ժապարովին պատվո շքանշանի հանձնման արարողությունը։

Ռուս-ղրղըզական բանակցությունները տեղի են ունենում հինգշաբթի «Ալա Արչա» պետական նստավայրում։ Ժապարովը բանակցություններից առաջ դիմավորել է ռուս գոծընկերոջը նստավայրի Կոնգրես-հոլի առջեւ։

Պաշտոնական այցի արարողությանը ներկա էր պատվո պահակախումբը։ Պուտինը նրան ողջունել է «Սալամ, ասքեր» ասելով, որը ղրղըզերենից կարելի է թարգմանել որպես «ողջունում եմ բանակին»։ Զինվորականները միաձայն պատասխանել են. «Սալամաթ, ուռա», այսինքն՝ «Ողջունում ենք, ուռա»։

  • Կիսվել: