չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պուտինը և Ասադը հանդիպել են Դամասկոսում

Պուտինը և Ասադը հանդիպել են Դամասկոսում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Դամասկոս, այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը Սիրիայի մայրաքաղաքում՝ Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարական կետում, հանդիպում է ունեցել նախագահ Բաշար Ասադի հետ: «Երկու պետությունների ղեկավարները զինվորականներից լսել են երկրի տարբեր շրջաններում տիրող իրավիճակի մասին զեկույցներ», – մասնավորապես ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Պեսկովի խոսքով՝ նախագահ Ասադը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Սիրիա այցելելու և երկրում «խաղաղ կյանքը վերականգնելու համար»: Սա Պուտինի առաջին այցն է 2017 թվականից ի վեր, երբ այցելել է Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի Հմեյմիմ ավիաբազա:

Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություններ է իրականացնում 2015 թվականից:

  • Կիսվել: