Պուտինը փորձում է օտարերկրյա գրոհայիններ հավաքագրել Կիեւի վրա հարձակվելու համար
Պենտագոնը կարծում է, որ հաղորդագրություններն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է օտարերկրյա գրոհայիններ հավաքագրել, մասնավորապես Սիրիայից, Ուկրաինայում կռվելու համար, ճիշտ են, հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
Պենտագոնի ներկայացուցչի խոսքով, «չնայած ավելի քան 150 հազար ռուս զինվորականների առկայությանը, ռազմական առաջխաղացումը Ուկրաինայի խորքում կանգնեցվել է, հատկապես հյուսիսում»:
Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ, ըստ ԱՄՆ իշխանությունների, Ռուսաստանը վերջին օրերին գրոհայիններ է հավաքագրում Սիրիայում՝ հույս ունենալով, որ քաղաքային պայմաններում կռվելու նրանց փորձը թույլ կտա գրավել Կիևը։