Պուտինը պատմել է, թե որ տարիքում են ռուսաստանցի կանայք սովորաբար ունենում իրենց առաջնեկին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսաստանցի կանայք սովորաբար իրենց առաջին երեխային ունենում են միջինը 28 տարեկանում, և ավելի երեխաներ ունենալու համար նրանց ուժն արդեն չի պատում, հաղորդում է РИА Новости-ն։
«Միջին հաշվով, կինն իր առաջին երեխային ունենում է 28-29 տարեկանում։ Փոքր-ինչ ոտքի կանգնեցրին երեխային, իսկ հետո երկրորդի կամ երրորդի համար ո՛չ ժամանակ է մնում, ո՛չ էներգիա»,-ասել է Պուտինը Մագնիտոգորսկի մետաղագործական գործարանի աշխատողների հետ հանդիպման ժամանակ։


