հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա

Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվումէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Խալխին Գոլում կմասնակցի խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված տոնակատարություններին։

Բացի այդ, կողմերը բանակցություններ կվարեն նեղ և ընդլայնված կազմով։

Նրանք կքննարկեն միջազգային և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև կքննարկեն համապարփակ ռազմավարական գործընկերության երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։

Ինչպես նշել է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցություններից հետո նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Human Rights Watch-ը հայտարարել էր, որ Մոնղոլիան պետք է մերժի Պուտինի մուտքը կամ ձերբակալի նրան։

  • Կիսվել: