կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պուտինը Մակրոնի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Արևմուտքի պատասխանին

Պուտինը Մակրոնի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Արևմուտքի պատասխանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ Պուտինննասել է, որ Մոսկվան ուշադիր կուսումնասիրի Արևմուտքի պատասխաններն անվտանգության երաշխիքների առաջարկներին, այնուհետև կկողմնորոշվի հետագա գործողությունների հարցում:

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուսական կողմն ուշադիր ուսումնասիրում է հունվարի 26-ին ստացված՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գրավոր պատասխաններն անվտանգության երաշխիքների վերաբերյալ, ինչից հետո կկողմնորոշվի իր անելիքների հարցում»:

Հաղորդվում է նաև, որ Պուտինը զրույցի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հաշվի չեն առել Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները:

«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխաններում այդպես էլ հաշվի չեն առնվել ՌԴ-ի սկզբունքային մտահոգությունները, ինչպիսիք են ՆԱՏՕ-ի ընդլայնման անթույլատրելիությունը, ռուսական սահմանի մոտ սպառազինման հարվածային համակարգերի տեղակայումը, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի և ենթակառուցվածքների վերադարձը 1997 թվականի դիրքեր, երբ ստորագրվել էր Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը»:

  • Կիսվել: