շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պուտինը կարևորել է ռուս-բելառուսական դաշնակցային կապերի ամրապնդումը

Պուտինը կարևորել է ռուս-բելառուսական դաշնակցային կապերի ամրապնդումը

Մի շարք պետությունների կողմից ոչ բարեկամական գործողություններին Մոսկվայի և Մինսկի լավագույն պատասխանը պետք է դառնա ռուս-բելառուսական դաշնակցային կապերի ամրապնդումը: Այս մասին ասված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում, որը ընթերցել է Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը՝ այսօր Մինսկում կայացած՝ ՌԴ-ի և Բելառուսի ժողովուրդների միասնության օրվան նվիրված ժողովի ժամանակ:

Նշվում է, որ ուղերձում Պուտինը վստահություն է հայտնել, որ երկու երկրները միասին կկարողանան հաղթահարել ցանկացած դժվարություն և խոչընդոտ:

 

 

  • Կիսվել: