շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Պուտինը հայտնել է ռուսական բանակի՝ առաջին սերիական «Օրեշնիկ» համալիրը ստանալու մասին

Պուտինը հայտնել է ռուսական բանակի՝ առաջին սերիական «Օրեշնիկ» համալիրը ստանալու մասին

Ռուսաստանի զինված ուժերը ստացել են առաջին սերիական «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռային համալիրը։ Այս մասին Կարելիայում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով՝ սերիական հրթիռային համակարգն արդեն մտել է արտադրություն։

Պուտինը հավելել է, որ համակարգի տեղակայման վայրը Բելառուսում արդեն որոշվել է բելառուս մասնագետների հետ համատեղ, և այդ դիրքերը ներկայում պատրաստվում են։ «Մենք, ամենայն հավանականությամբ, այդ հարցը կփակենք մինչև տարեվերջ»,- նշել է նախագահը։

«Մենք չենք տատանվում։ Մենք դա անում ենք հանգիստ, շտապելու կարիք չկա»,- հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Պուտինը նշել է, որ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի։

  • Կիսվել: