ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն չի ներքաշվի Աֆղանստանի հակամարտության մեջ

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն չի ներքաշվի Աֆղանստանի հակամարտության մեջ

Ուշադրությամբ հետևում ենք Աֆղանստանում ստեղծված իրավիճակին, բայց չենք խառնվի ու առավել ևս չենք ներառվի «բոլորը բոլորի դիմաց» զինված հակամարտության մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցությամբ համագումարի ժամանակ:

«Դուք գիտեք ինչպիսի դժվար, մտահոգիչ իրավիճակ է այսօր ստեղծվել Աֆղանստանում: Մենք ուշադրությամբ հետևում ենք այդ իրավիճակին, ակտիվորեն գործակցում ենք ՀԱՊԿ մեր դաշնակիցների հետ: Իհարկե, մենք չենք պատրաստվում խառնվել Աֆղանստանի ներքին գործերին, առավել ևս մեր զինված ուժերը ներքաշել «բոլորը բոլորի դիմաց» հակամարտության մեջ: Այնտեղ, իմ կարծիքով, դա էլ տեղի է ունենում, որն այդ երկրում արդեն ձգվում է մի քանի տասնամյակ»,- նկատել է Պուտինը:

 

  • Կիսվել: