շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Պուտինը համաձայն է ուկրաինական պատվիրակության բանագնացի առաջարկին

Պուտինը համաձայն է ուկրաինական պատվիրակության բանագնացի առաջարկին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համամիտ է Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության մասին համաեվրոպական անվտանգության համատեքստում խոսելու վերաբերյալ ուկրաինացի բանագնացի կարծիքին, որը վերջինս հնչեցրել է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլի ընթացքում: Այս մասին նա ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում, տեղեկացնում է Ինտերֆաքս-ը:

Պուտինը, մասնավորապես, նշել է. «Ուկրաինական պատվիրակության կողմից միտք հնչեց այն մասին, որ, հավանաբար, իմաստ ունի խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության մասին համաեվրոպական անվտանգության համատեքստում։ Նման կարծիք հայտնեց ուկրաինական պատվիրակության ղեկավարներից մեկը։ Ընդհանուր առմամբ, կարծում ենք, որ դա ճիշտ է»:

Անդրադառնալով մարդասիրական հարցերի քննարկման կարևորությունը՝ ՌԴ նախագահն ընդգծել է. «Դրանք են ռուսաց լեզուն, անկախությունը և Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու, քրիստոնեության զարգացման արժանի պայմանները։ Այս ամենը պետք է համընդհանուր քննարկվի և դրվի երկարաժամկետ խաղաղության հիմքում՝ առանց որևէ ժամանակային սահմանափակման»,-նշել է նա:

  • Կիսվել: