շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պուտինը և Զելենսկին հրավիրվել են G20 գագաթնաժողովին

Պուտինը և Զելենսկին հրավիրվել են G20 գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրավիրվել են Ինդոնեզիայում կայանալիք G20 գագաթնաժողովին։

Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ բանակցություններ է վարել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ՝ շնորհակալություն հայտնելով նրան G20-ի գագաթնաժողովին հրավիրելու համար։

Գործակալությունը, վկայակոչելով Ինդոնեզիայի նախագահին, հայտնում է, որ թե՛ Պուտինը, թե՛ Զելենսկին միջոցառմանը հրավեր են ստացել։

Վիդոդոն հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի, ինչպես նաև G20-ի գործունեության վերաբերյալ։ Ընդգծվում է, որ պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, և խաղաղ բանակցություններին հնարավորություն տրվի», - Twitter-ում գրել է Ինդոնեզիայի առաջնորդը։

  • Կիսվել: