Պուտինը երբեմն կատակում է մամուլում հրապարակվող Ռուսաստանի` Ուկրաինա «ներխուժման» ամսաթվերի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբեմն կատակում է մամուլում հրապարակվող Ռուսաստանի` Ուկրաինա «ներխուժման» ամսաթվերի վերաբերյալ։ Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով, նման հրապարակումներին դժվար է ըմբռնումով վերաբերվել, այդ պատճառով նախագահը հեգնանքով է վերաբերվում դրանց։
«Երբեմն նա նույնիսկ կատակում է, փորձում է ճշտել, չի՞ նշվում արդյոք պատերազմիը սկսվելու ճշգրիտ ժամանակը», - ասել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակը հավելել է, որ «ռուսական ներխուժման» մասին նման հաղորդագրությունները մոլագար տեղեկատվական անհեթեթություններ են, ուստի դրանց ըմբռնումով վերաբերվելն անհնար է։