Պուտինը չեղարկել է ֆիզիկական անձանց համար ոսկու գնման դեպքում ԱԱՀ-ի գանձումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը ֆիզիկական անձանց համար ոսկու ձուլակտորների գնման դեպքում վերացնում է ԱԱՀ-ն։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, գրում է rbc.ru-ն:
Փոփոխությունների շնորհիվ ԱԱՀ-ից ազատվում են այն գործարքները, որոնք վերաբերում են ֆիզանձանց (վաճառողները բանկերն են) պահուստներից հանված թանկարժեք մետաղների ձուլակտորների վաճառքին:
Նախկինում բանկում ոսկու ձուլակտոր գնելիս գնորդները վճարում էին ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) 20%-ի չափով: Հակադարձ գործողությունը՝ ձուլակտորների վաճառքը բանկին, չէր ենթադրում վճարված ԱԱՀ-ի վերադարձ, ինչը ոսկու հետ գործարքները քաղաքացիների համար ոչ շահավետ էր, ավելի վաղ պարզաբանել է ՌԴ ֆինանսների նախարարությունը։