ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պուտինը արգելել է գրոհել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքը և հրամայել արգելափակել այնպես, «որ ճանճը չթռչի»

Պուտինը արգելել է գրոհել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքը և հրամայել արգելափակել այնպես, «որ ճանճը չթռչի»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է գրոհել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքը, սակայն հրամայել է արգելափակել այնպես, «որ ճանճը չթռչի»

«Արդյունաբերական գոտու առաջարկվող գրոհը անտեղի եմ համարում, կարգադրում եմ այն ​​չեղարկել», - ասել է նա ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը։

«Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ պետք է միշտ մտածենք, և այս դեպքում առավել ևս՝ փրկելու մեր զինվորների և սպաների կյանքն ու առողջությունը», - պարզաբանել է Պուտինը։

Նրա խոսքով՝ «կարիք չկա մտնել այդ կատակոմբների մեջ և սողալ գետնի տակ՝ այդ արդյունաբերական օբյեկտների միջով»։

«Փակեք այս արդյունաբերական գոտին, որպեսզի ճանճը չթռչի այնտեղով», - հավելել է Պուտինը։

  • Կիսվել: