կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Պուտինն ընդունել է Իրանի հետ գործընկերության համաձայնագիր ստորագրելու՝ ԱԳՆ-ի  առաջարկը

Պուտինն ընդունել է Իրանի հետ գործընկերության համաձայնագիր ստորագրելու՝ ԱԳՆ-ի առաջարկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման մասին ՌԴ ԱԳՆ առաջարկը, որը չորեքշաբթի օրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ընդունել Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրման վերաբերյալ դաշնային պետական մարմինների և կազմակերպությունների հետ համաձայնեցված Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկը»,-նշված է փաստաթղթում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը կստորագրվի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ։

 

 

  • Կիսվել: