ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հատնում են թուրքական ԶԼՄ-ները:

Մասնավորապես՝ նշվում է, որ Էրդողանն ասել է, որ ժամանակն է գործել Սև ծովում հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքներ ստեղծելու ՄԱԿ-ի ծրագրի համաձայն:

Նա նաև ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի խաղաղ բանակցությունների միջոցով։ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի պատրաստակամության մասին՝ ՛՛հնարավոր ներդրումը բերելու բանակցային գործընթացի ակտիվացման գործում՛՛:

  • Կիսվել: