Պուտինն Իսրայելի վարչապետի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ քննարկել է Ուկրաինայի հետ կապված իրավիճակը, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ։
Նաֆթալի Բենեթը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներն է տվել՝ հաշվի առնելով մի շարք օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ շփումները, եւ որոշ գաղափարներ է հայտնել՝ կապված Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ ընթացող բանակցային գործընթացի հետ՛՛: