հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պուտինն առաջարկում է եվրասիական տեխնոլոգիական դաշինքներ ստեղծել

Պուտինն առաջարկում է եվրասիական տեխնոլոգիական դաշինքներ ստեղծել

ԵԱՏՄ-ում նորարարական գործակցությունը կնվազեցնի կախվածությունը արևմտյան ընկերություններից։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում այս հայտարարությունն արեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով` սա կարևոր է` հատկապես հաշվի առնելով, որ այդ ոլորտներում այլ երկրների կողմից համագործակցությունը սահմանափակելու միտումներ կան:
 
«Կարելի է մտածել եվրասիական տեխնոլոգիական դաշինքների ստեղծման մասին ՝ երրորդ երկրներից շահագրգիռ գործընկերների ներգրավմամբ։ Դրանց նպատակը կարող է լինել նոր, գիտատար, բարձր տեխնոլոգիական արտադրությունների կազմակերպումը»,– ասաց նա։
Ըստ ՌԴ նախագահի` պետք է ամրապնդել նաև ԵԱՏՄ անդամ երկրների թվային ինքնիշխանությունը։ Նա առաջարկեց ստեղծել միասնական թվային էկոհամակարգ, որը կմիավորի Էլեկտրոնային հանրային ծառայությունների ազգային համակարգերը։
 
Նա կարևորեց նաև ԵԱՏՄ ֆինանսական ինքնիշխանության ամրապնդումը ՝ կայուն բանկային և հաշվարկային ենթակառուցվածքների ապահովման ու միասնական եվրասիական ֆինանսական շուկայի ներդաշնակեցման միջոցով։

  • Կիսվել: