ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պուտինի խոհարարը Շոյգուին և Գերասիմովին անվանել է «կաբինետներում հղփացած տականքներ»

Պուտինի խոհարարը Շոյգուին և Գերասիմովին անվանել է «կաբինետներում հղփացած տականքներ»

Պուտինի նախկին խոհարար, ներկայումս «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը «Վագներ»-ի վարձկանների դիակների ֆոնին տեսաուղերձ է հղել Ռուսաստանի ռազմական ղեկավարության։ Նա հայտարարել է, որ զինամթերքի պակասը հասնում է 70%-ի, քննադատել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ու ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին և նրանց անվանել «տականքներ, որոնք իրենց կաբինետներում հղփանում են»։ 

Հիշեցնենք, որ կրկնահանցագործ Եվգենի Պրիգոժինին դատել են «գողություն», «կողոպուտ», «խարդախություն» և «անչափահասին հանցավոր գործունեության մեջ ներգրավելու» հոդվածներով։ Քրեական գործերից մեկի նյութերի համաձայն՝ նա իր հանցակիցների հետ հարձակվել էր մի կնոջ վրա, խեղդել արել նրան և, երբ կինը կորցրել էր գիտակցությունը, հանել ականջօղերն ու երկարաճիտ կոշիկները։ 2022 թվականին Պուտինը Պրիգոժինին շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում։

  • Կիսվել: