շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պուտինի հատուկ ներկայացուցիչը  Իրաքի դեսպանի հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումը

Պուտինի հատուկ ներկայացուցիչը Իրաքի դեսպանի հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումը

Ռուսաստանի Դաշնության նախագահի Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հոկտեմբերի 13-ին ընդունել է Մոսկվայում Իրաքի Հանրապետության դեսպան Քահթան Ջանաբիին, տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն։

Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում  մերձավորարեւելյան օրակարգի կարեւոր հարցերի վերաբերյալ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության  կտրուկ թեժացման շեշտադրմամբ, տեղեկացրել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-իրաքյան ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման հարցերը, այդ թվում նաեւ հոկտեմբերի 10-11-ին Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամեդ Սուդանիի Մոսկվա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում։ 

  • Կիսվել: