հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պուտինի և Ռայիսիի բանակցությունները շատ հագեցած են եղել. Պեսկով

Պուտինի և Ռայիսիի բանակցությունները շատ հագեցած են եղել. Պեսկով

ՌԴ և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի բանակցությունները հագեցած են եղել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հիմնական հարցերը շարադրված են եղել ողջույնի հայտարարություններում, որոնք նեղ կազմով հանդիպման սկզբում արել են նախագահները։ Դա, իհարկե, պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ կարծիքների փոխանակումն է, երկկողմ հարաբերությունները․․․ Եվ միջազգային այլ գործերի վերաբերյալ «ժամացույցների ստուգումը»,-ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ընդլայնված կազմով բանակցություններն ընթացել են ավելի քան երկու ժամ:
«Երկու ժամից ավելի առարկայական զրույց է ընթացել, և նախարարները զեկուցել են իրենց ուղղություններով, ընդ որում՝ առարկայական խոսել են, թե որտեղ ինչ խնդիրներ կան, լուծման ինչ ուղիներ, ինչ է պետք անել համագործակցության հետագա զարգացումն արագացնելու համար»,-ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին դեկտեմբերի 7-ին այցով ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:

  • Կիսվել: