ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պուտինի ձերբակալման հրահանգի պատճառով Միջազգային քրեական դատարանի դատավորների դեմ Ռուսաստանում քրեական գործ են հարուցել

Պուտինի ձերբակալման հրահանգի պատճառով Միջազգային քրեական դատարանի դատավորների դեմ Ռուսաստանում քրեական գործ են հարուցել

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանի, Միջազգային քրեական դատարանի դատավորներ Տոմոկո Ականեի, Ռոզարիո Սալվատորե Այտալայի և Սերխիո Խերարդո Ուգալդե Գոդինեսի դեմ, տեղեկանում ենք Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից:

Գերատեսչության տելեգրամ ալիքում հրապարակված հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛2023 թ. փետրվարի 22-ին Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանը քրեական հետաքննության շրջանակներում միջնորդություն է ուղարկել Միջազգային քրեական դատարանի II Նախաքննական պալատ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին ձերբակալելու հրաման ստանալու համար։ Այս միջնորդության հիման վրա Միջազգային քրեական դատարանի վերոնշյալ դատավորները Ռուսաստանի Դաշնության Նախագահին և ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատարին ձերբակալելու անօրինական որոշումներ են կայացրել՛՛:

Նշվում է նաև, որ քրեական հետապնդումն անօրինական բնույթ է կրում, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան:

 

 

  • Կիսվել: