ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պուտինի այցը հատուկ գործողության հրամանատարական կետ նախապես չի պլանավորվել. Պեսկով

Պուտինի այցը հատուկ գործողության հրամանատարական կետ նախապես չի պլանավորվել. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Դոնի Ռոստովում հատուկ ռազմական գործողության հրամանատարական կետ նախապես պլանավորված չի եղել։ Այս մասին հայտնել է երկրի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
 
«Ինչ վերաբերում է Դոնի Ռոստովում հրամանատարական կետ գնալուն, ապա այն պլանավորված չէր, ոչ մի կերպ չի նախապատրաստվել։ Հիմնական նպատակը եղել է հրամանատարական կետի աշխատանքը սովորական ռեժիմի ժամանակ տեսնելը»,– ասել է Պեսկովը։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Դոնի Ռոստովում հատուկ ռազմական գործողության հրամանատարական կետը։
ՌԴ ղեկավարը խորհրդակցություն է արել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի մասնակցությամբ:

  • Կիսվել: