կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պուտին, Դավանկով, Սլուցկի, Խարիտոնով․ ովքեր են ՌԴ նախագահի թեկնածուները

Պուտին, Դավանկով, Սլուցկի, Խարիտոնով․ ովքեր են ՌԴ նախագահի թեկնածուները

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում հաստատել է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների քվեաթերթիկի տեքստը:

Քվեաթերթիկում ​​ներառված է չորս թեկնածու՝ «Նոր մարդիկ» կուսակցության թեկնածու Վլադիսլավ Դավանկովը, ՌԴ գործող նախագահ, ինքնառաջադրված Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին, Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության թեկնածու Նիկոլայ Խարիտոնովը։

«Որոշումն ընդունված է»,- քվեաթերթիկի բովանդակությունը հաստատելուց հետո հայտարարել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։

Ռուսաստանի Դաշնությունում վերջին նախագահական ընտրություններում, որոնք 2018 թվականին էին, քվեաթերթիկում ներառված էին 8 թեկնածուների անուններ։

Վերջին անգամ  ՌԴ նախագահության համար 4 թեկնածուներ պայքարել են 2008 թվականին․  «Միասնական Ռուսաստանից» Դմիտրի Մեդվեդևը, Կոմունիստական կուսակցությոնից՝ Գենադի Զյուգանովը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից՝ Վլադիմիր Ժիրինովսկին, ինքնառաջադրված թեկնածու Անդրրեյ Բոգդանովը։ 2008-ին հաղթել էր Մեդվեդևը՝ ստանալով 70,28 տոկոս ընտրողների ձայները։

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում ամենաշատ թեկնածուներ եղել են 2000 թվականին՝ 11 մարդ։

  • Կիսվել: