երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Փորձել են գրավել Երուսաղեմի հայկական թաղամասի մի մասը

Փորձել են գրավել Երուսաղեմի հայկական թաղամասի մի մասը

Զինված վերաբնակիչները (կառուցապատողները) փորձել են գրավել Երուսաղեմի հայկական թաղամասի մի մասը. X-ի իր էջում տեղեկացրել է Դանիել Սեյդմանը՝ հրապարակելով տեսանյութ Երուսաղեմից։

Ըստ նրա՝ հայկական թաղամասի մի քանի հարյուր բնակիչներ նստացույց են արել, չնայած նրան, որ իսրայելցի կառուցապատողները և՛ զինված են, և՛ շներով են: «Ոստիկանությունը չի միջամտում», - գրել է նա։

Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ ոստիկանությունը միջամտել է։ Հողատարածքն այժմ դատարկ է, և հայ համայնքի անդամները հսկում են։

  • Կիսվել: