չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պոլսո հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայի աղետի գոտու միակ հայկական գյուղ

Պոլսո հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայի աղետի գոտու միակ հայկական գյուղ

Թուրքիայի Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն այցելել է երկրաշարժից տուժած շրջաններ։ Նա մարտի 10-ի առավոտյան գավազանակիր Պեդեր Շիրվանի ուղեկցությամբ այցելել է աղետի գոտի: Նախ օդային ճանապարհով հասել Ադանա, ապա այնտեղից ժողովրդի հետ միասին այցելել Հաթայ (Թուրքիայի հարավարևելյան նահանգ), գրում է ermenihaber.am-ը։

Ըստ աղբյուրի՝ պատրիարքն այցի 2-րդ օրը եղել է երկրաշարժի հետևանքով տուժած, Թուրքիայում միակ հայկական գյուղ Վաքըֆլըում և տեղեկացել բնակիչների կարիքների մասին:

Մաշալյանն այցի շրջանակում հանդիպել է Հաթայի նահանգապետ Ռահմի Դողանի և քաղաքապետ Լյուֆթու Սավաշի հետ, ապա եղել Իսքենդերունում և լսել այնտեղ բնակվող հայերի բարձրացրած հարցերն ու գիշերել այնտեղ:

Պոլսո հայոց պատրիարքը եղել է նաև Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում գտնվող հայկական Սբ. Քառասուն Մանուկ եկեղեցում, որը երկրաշարժից մեծ վնաս էր կրել։ Մաշալյանը հայտնել է, որ եկեղեցին, ինչպես նաև եկեղեցապատկան գույքը շուտով կվերանորոգվեն:

Մարտի 11-ին Մաշալյանը հանդիպում է ունեցել Իսքենդերունի և Մերսինի ուղղափառ և լատինական կաթոլիկ բնակչության հետ, ինչպես նաև շրջանների հոգևոր առաջնորդների հետ:

  • Կիսվել: