Փոլադ Բյուլբյուլօղլին ցանկանում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր ընտրվել Շուշիից
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին խոսել է Մոսկվայում իր երկարաժամկետ դիվանագիտական առաքելության ավարտի մասին։
ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, նա, մասնավորապես, ասել է. «Ես 18,5 տարի աշխատել եմ Մոսկվայում, դա շատ է դիվանագիտական ծառայության համար, և այս փուլում ավելի ճիշտ կլինի Ադրբեջանի խորհրդարանում ներկայացնել իմ հայրենի Շուշին, ես իսկապես հույս ունեմ, որ կընտրվեմ, և մեծ պատիվ կլինի լինել առաջին պատգամավորը «Ղարաբաղի ազատագրումից հետո» (չակերտները-խմբ.)»: