երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
35 վիրավոր Կիևում. նոր տվյալներ

35 վիրավոր Կիևում. նոր տվյալներ

Փետրվարի 26-ի առավոտվա դրությամբ Կիևում մարտական գործողությունների հետևանքով վիրավոր է 35 մարդ, որից երկուսը՝ երեխաներ: Այս մասին հայտնում է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

Նա հայտարարել է, որ ավելի ապահով է մնալ ապաստարաններում, քանի որ ռուսական կողմը հարձակվում է նաեւ օդից:

Ռուսաստանի բանակը ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ»,- ասել է Կոնաշենկովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: