երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պնդումները, թե Ղազախստանի իրադարձությունների հետևում ԱՄՆ-ն է, խենթ են և կեղծ. Սպիտակ տուն

Պնդումները, թե Ղազախստանի իրադարձությունների հետևում ԱՄՆ-ն է, խենթ են և կեղծ. Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սաքին հայտնել է, որ Վաշինգտոնը հետևում է Ղազախստանում ծավալվող իրադարձություններին և կողմերին հորդորում է չսրել վիճակը:

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք լսել ենք Ռուսաստանում հնչեցված խենթ և կեղծ պնդումներն այն մասին, իբրև թե Միացյալ Նահանգներն է գտնվում այդ զարգացումների հետևում: Ուզում եմ ընդգծել, որ դրանք բացարձակ սուտ պնդումներ են և ռուսական սովորական ապատեղեկատվության օրինակ են: Մենք վերջին տարիներին շատ ենք նման բաներ լսել»:

Սաքին ասել է, որ ԱՄՆ-ն Ղազախստանի ղեկավարներից պահանջում է զսպվածություն դրսևորել, իսկ ընդդիմությանը հորդորում է պահանջները ներկայացնել խաղաղ կերպով:

 

  • Կիսվել: