երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
«Պի՛նդ եղիր, Վրաստան». արձագանքներ Վաշինգտոնից

«Պի՛նդ եղիր, Վրաստան». արձագանքներ Վաշինգտոնից

Հանրապետական ​​կուսակցությունից ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ Ադամ Քինզինգերը և  ամերիկացի վերլուծաբան Լյուք Քոֆին արձագանքել են վրաստանյան ընտրությունների անկախ exit poll-երի նախնական հաշվարկներին, գրում է aliq.ge-ն:

«Պի՛նդ եղիր, Վրաստան», – X-ում գրել է Ադամ Քինզինգերը։

«Վրաստանում էքզիթ փոլերի հետ կապված լավ նորություններ են գալիս: Տեսնենք, թե ինչպիսին կլինեն վերջնական արդյունքները»,- X-ում գրել է Քոֆին։

Վրաստանում անկախ exit poll-երի նախնական հաշվարկով` ընդդիմության ընդհանուր վարկանիշը գերազանցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշին: Իսկ ահա իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության անցկացրած exit poll-ի համաձայն՝ իշխող «Վրացական երազանք»-ը մնալու է իշխանության ղեկին ևս չորս տարի:

  • Կիսվել: