կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Ուկրաինային մեր աջակցության կրճատումը ճակատագրական հետևանքներ կունենա. Գերմանիայի ՊՆ

Ուկրաինային մեր աջակցության կրճատումը ճակատագրական հետևանքներ կունենա. Գերմանիայի ՊՆ

Ռուսաստանի ռազմական տնտեսությունն աշխատում է նոր հակամարտության ուղղությամբ: Այս մասին ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «Ռուսաստանը վաղուց անցել է ռազմական տնտեսության և շարունակում է զինվել. պետք չէ հավատալ, որ Պուտինը կանգ կառնի Ուկրաինայի սահմանների մոտ: Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի մինչև 2029 թվականը: Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանի հաղթանակը, ի վերջո, մեզ բոլորիս ավելի թանկ կարժենա, քան այսօրվա մեր աջակցությունն Ուկրաինային»։

Ըստ Գերմանիայի ՊՆ ղեկավարի՝ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Վրաստանի, Մոլդովայի և, ի վերջո, ՆԱՏՕ-ի համար:

«Այդ պատճառով մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային: Մեր աջակցության կրճատումը ճակատագրական հետևանքներ կունենա, և ոչ միայն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար»,-ընդգծել է նա:

  • Կիսվել: