ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետք է կանխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկիչների և վարձկանների մուտքը․ Ռուսաստանի գլխավոր դատախազ

Պետք է կանխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկիչների և վարձկանների մուտքը․ Ռուսաստանի գլխավոր դատախազ

Պետք է կանխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկիչների և վարձկանների մուտքը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես միջազգային իրավունքի նորմերով։
 

«Մենք 25 տարի շարունակ միահամուռ ուժերով մեխանիզմներ ենք ստեղծել, որոնք թույլ են տալիս ապահովել ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու չենք կարող թույլ տալ, որ դրանք խարխլվեն… Հիմա առաջնահերթ է պաշտպանել մարդկանց, ապահովել նրանց՝ անվտանգության, խաղաղ կյանքի իրավունքը: Պետք է ցանկացած միջոցով կանխել հակամարտության գոտի ահաբեկիչների, վարձկանների ու այն անձանց մուտքը, ովքեր հարստանում են զենքի անօրինական վաճառքի ու ահաբեկչական ակտերը ֆինասնավորելու միջոցով»,-հայտարարել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: