Պետք է հասնել Գազայի հատվածում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման. Ուիթքոֆ
Գազայի հատվածում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումն ու համապարփակ համաձայնության հասնելը պետք է դառնան առաջնային խնդիրը: Այս մասին պատանդների հարազատների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, տեղեկացնում է The Times of Israel-ը։
«Ծրագիրն այն է, որ վերջ դնենք պատերազմին, այլ ոչ թե ուժեղացնենք այն»,- ասել է ԱՄՆ նախագահի բանագնացը՝ հավելելով, որ ժամանակավոր համաձայնագրերի փոխարեն անհրաժեշտ է իրական խաղաղության հասնել՝ մարտերը դադարեցնելով և բոլոր պատանդներին վերադարձնելով։


