Պետք է հարգել Եմենի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է իր սկզբունքային և անսասան դիրքորոշումը՝ հարգելու Եմենի անկախությունը, ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Եմենի ժողովուրդն իրավունք ունի ապրելու արժանապատիվ կյանքով՝ զերծ ճնշումներից, ահաբեկումներից, անարդար շրջափակումից: Պետք է լիովին հարգվեն նրա ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասված է հայտարարությունում:
Իրանի ԱԳՆ-ն համոզված է, որ Եմենի հետ կապված հարցերն անհնար է լուծել շրջափակման և ռազմական գործողությունների շարունակման միջոցով:



