շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պետդեպ. թալիբներն աֆղանստանցիներին թույլ չեն տա հասնել մինչեւ Քաբուլի միջազգային օդանավակայան

Պետդեպ. թալիբներն աֆղանստանցիներին թույլ չեն տա հասնել մինչեւ Քաբուլի միջազգային օդանավակայան

Թալիբներն աֆղանստանցիներին թույլ չեն տա հասնել մինչեւ Քաբուլի միջազգային օդանավակայան եւ լքել երկիրը:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, հաղորդում է CNBC-ը:
 
Այդ խոստովանությունը հնչել է այն բանից հետո, երբ Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը մարդկանց զգուշացրել է, որ չի կարող ապահովել անվտանգ անցումը դեպի մայրաքաղաքի օդանավակայան:
 
Սենատորներ Էմի Քլոբուչարն ու Միթ Ռոմնին ԱՄՆ-ին կոչ են արել չմոռանալ լրագրողներին եւ Աֆղանստանում օժանդակող անձնակազմին:
 
Նամակում, որը հասցրեագրված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին եւ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասին, նրանք նշել են, որ Աֆղանստանում նախկին պես գտնվում է 200 լրագրող եւ օժանդակող անձնակազմ, նրանց ընտանիքները, որոնք ցանկանում են տարհանվել:
 
Լլոյդ Օսթինը խոստովանել է, որ զինվորականներն այժմ հնարավորություն չունեն անվտանգ ուղեկցել ամերիկացիներին դեպի օդանավակայան: «Այժմ մենք հնարավորություն չունենք ընդլայնել Քաբուլում օպերացիան»,-ասել է նա:
 
Շերմանի խոսքով՝ վերջին 24 ժամում տարհանվել է մոտ 2000 մարդ, ավելի քան 4840 մարդ սպասում է տարհանման:

  • Կիսվել: