հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Պեսկովը հերքել է Պետդեպարտամենտի հայտարարությունները Մարիուպոլի մասին

Պեսկովը հերքել է Պետդեպարտամենտի հայտարարությունները Մարիուպոլի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Պետդեպարտամենտի հայտարարություններն այն մասին, թե Ուկրաինայի զինված ուժերն իբր շարունակում են պահել Մարիուպոլը, եւ առաջարկել է հիմնվել ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այդ հայտարարություններում որեւէ ճշմարտության չկա։ Մենք առաջարկում ենք բոլորին առաջնորդվել այն տեղեկություններով, որոնք երեկ տրամադրվել են ՌԴ ՊՆ-ի միջոցով, եւ որոնք պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է նախագահ Պուտինի հետ հանդիպմանը»,- ուրբաթ ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին, ով Մարիուպոլի վերահսկողության վերաբերյալ Շոյգուի՝ ՌԴ նախագահին ներկայացված զեկույցն ապատեղեկատվություն էր անվանել։

  • Կիսվել: