հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պեսկովը բացատրել է՝ ինչու են կnրծանիչներն ուղեկցել Պուտինի ինքնաթիռն ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում

Պեսկովը բացատրել է՝ ինչու են կnրծանիչներն ուղեկցել Պուտինի ինքնաթիռն ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ Աբու Դաբի և Էր Ռիադ մեկնող Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը ուղեկցվել է ռուսական Սու-35Ս կործանիչներով, քանի որ պետության ղեկավարը գտնվել է անհանգիստ տարածաշրջանում, ուստի ձեռնարկվել են բոլոր միջոցները՝ ապահովելու նրա անվտանգությունը:

«Տարածաշրջանը անհանգիստ է, եթե ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան կայուն, անվտանգ երկրներ են, ապա շրջակա միջավայրը, հարակից տարածաշրջանը, անշուշտ, լի է վտանգներով և անկանխատեսելիությամբ, հետևաբար, բնականաբար, ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ պատշաճ մակարդակով ապահովելու Ռուսաստանի պետության ղեկավարի անվտանգությունը»,- ասել է Պեսկովը։

  • Կիսվել: