շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պենտագոնը ԱՄՆ-ի գլխավոր մրցակից է համարել Չինաստանին. Պեկինն արձագանքել է

Պենտագոնը ԱՄՆ-ի գլխավոր մրցակից է համարել Չինաստանին. Պեկինն արձագանքել է

Պենտագոնը ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացրել Ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը։ Փաստաթղթում Ռուսաստանը ներկայացվում է որպես լուրջ սպառնալիք Ուկրաինայում անցկացվող հատուկ գործողության պատճառով։ Չինաստանն էլ ներկայացվում է որպես ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական մրցակիցը։

Պենտագոնի փաստաթղթում նշված է, որ ԱՄՆ-ը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել Հյուսիսային Կորեայից, Իրանից և ծայրահեղական կազմակերպություններից բխող սպառնալիքները:

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը մեկնաբանել է ԱՄՆ ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը։ Նրա խոսքով՝ Չինաստանի և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու կամ նրանց զսպելու՝ ԱՄՆ կառավարության փորձերը հաջողությամբ չեն պսակվի։

«Պենտագոնի վերոնշյալ զեկույցը լցված է Սառը պատերազմի շրջանի մտածողությամբ և ճամբարային դիմակայության գաղափարախոսությամբ։ Չինաստանն ու Ռուսաստանը մեծ տերություններ են։ Մեզ զսպելու կամ մեզ վրա ճնշում գործադրելու՝ ԱՄՆ-ի ծրագրերն ու փորձերը հաջողությամբ չեն պսակվի»,- նշել է Վենբինը։

  • Կիսվել: