ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պեկինն ու Վաշինգտոնը գործընկերներ են, ոչ թե հակառակորդներ. Չինաստանի ԱԳՆ

Պեկինն ու Վաշինգտոնը գործընկերներ են, ոչ թե հակառակորդներ. Չինաստանի ԱԳՆ

Պեկինն ու Վաշինգտոնը գործընկերներ են, ոչ թե հակառակորդներ։ Այս մասին Պեկինում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Չինաստանի Արտգործնախարարությանը։

«Չինաստանը և Միացյալ Նահանգները գործընկերներ են, ոչ թե հակառակորդներ, և առավել ևս՝ թշնամիներ», - ասել է Չինաստանի ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ 2019 թվականից ի վեր սա ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության առաջին այցն է Չինաստան։ 

Վան Ին համոզմունք է հայտնել, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է ամրապնդեն երկխոսությունը, խուսափեն թյուրըմբռնումներից, կանխեն առճակատումը և խթանեն փոխշահավետ համագործակցությունը։

  • Կիսվել: