շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայի ամերիկյան ռազմակայանում

Պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայի ամերիկյան ռազմակայանում

Պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգում ամերիկացի զինծառայողների կողմից վերահսկվող ռազմակայանում։ Այդ մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ խոսքը Կոնիկո գազային հանքավայրի տարածքում տեղակայված ռազմակայանի մասին է։ Աղբյուրների ենթադրությամբ՝ օբյեկտը հրթիռակոծվել է։ Միջադեպի հետեւանքների մասին տեղեկություն չի հաղորդվում։

Սիրիայի Դեյր էզ Զոր, Ռաքքա և Հասեքե նահանգների մեծ մասը, որոնք գտնվում են Արաբական Հանրապետության արևելքում և հյուսիս-արևելքում, ներկայումս վերահսկվում են քրդական «Սիրիայի Դեմոկրատական ​​ուժեր»-ի կողմից, որոնց աջակցում է ԱՄՆ-ն։ 2015 թվականից ի վեր ամերիկյան հրամանատարությունը 9 ռազմակայան է ստեղծել է այդ շրջանում։  

2019 թվականի վերջին այն ժամանակ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնող Դոնալդ Թրամփը հավանություն է տվել մի ծրագրի, որի համաձայն մի քանի հարյուր ամերիկացի զինվորներ կմնան Սիրիայում։ Նրանց հիմնական խնդիրներից մեկը երկրի հյուսիս-արևելքում և արևելքում գտնվող նավթահանքերի նկատմամբ վերահսկողության ապահովումն է։

  • Կիսվել: