Պայթյուններ են տեղի ունեցել Ռուսաստանի՝ Ուկրաինայի հետ սահմանային երեք շրջանում
Ուկրաինային սահմանակից երեք շրջանում պայթյուններ են տեղի ունեցել:
Վորոնեժի և Կուրսկի շրջանների իշխանությունները հաղորդել են երկնքում հակաօդային պաշտպանության համակարգերի շահագործման հետևանքով առաջացած պայթյունների մասին։
Ավելի ուշ Վորոնեժի մարզի նահանգապետը հաստատել է, որ ոչնչացվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքը, օդ են բարձրացել նաև ինքնաթիռներ։ Վերջին տվյալներով՝ պահեստում կրակը մեկուսացվել է։
Բելգորոդի մարզում էլ զինամթերքի պահեստ է բռնկվել։ Բնակելի շենքերի, տների ավերածություններ, ինչպես նաև խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան։