Պայթյուն Ուկրաինայի հիվանդանոցներից մեկում. կա զոհ
Ուկրաինայի Չերեպովեց քաղաքի թիվ 1 քաղաքային հիվանդանոցում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է նահանգապետի տեղակալ Նատալյա Գուսակը:
Նրա խոսքով՝ կան տուժածներ և մեկ զոհ:
Հիվանդանոցի երկրորդ հարկում, որտեղ բուժում են ստանում COVID-19-ով վարակված հիվանդները, թթվածնային բալոնն է պայթել, որից հետո հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ կա մեկ զոհ, ևս մեկ մարդ այրվածքներ է ստացել: Հիվանդանոցից տարհանվել է 20 մարդ: Հրդեհը մարվել է: Դեպքի հանգամանքները ճշտվում են: