երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Պայթյուն՝ Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում

Պայթյուն՝ Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում

Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասի բազմահարկ բնակելի շենքի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է վրացական «Ռուսթավի-2»-ը։

Նշվում է, որ բնակարանում կարող էր պայթել գազի ջրատաքացուցիչը։ Պայթյունից հետո բնակարանում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում արդեն հրշեջ-փրկարարական ծառայություններն են։ Հայտնի չէ, թե պայթյունի պահին ինչ-որ մեկն արդյոք եղել է բնակարանում։

Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից պայթյունի վերաբերյալ դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։

 

  • Կիսվել: